Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեծերի ստեղծագործություններում ամփոփված է երջանկության ճանապարհը

Մեծերի ստեղծագործություններում ամփոփված է երջանկության ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նշվեց պարսից բանաստեղծության և գրականության ազգային օրը: ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին սեպտեմբերի 22-ին այցելեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան՝ տոնը նշելու ԵՊԼՀ դասախոսների և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան դեսպան Մոհամմադ Ռեյիսին, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը և այլք:

Դեսպան Ռեյիսին շնորհակալություն հայտնեց Գայանե Գասպարյանին միջոցառման անցկացման համար:

«Հնրավոր է, որ ձեզնից շատերը եղել են Պարսկաստանում, մասնակցել պարսկերենի դասընթացների: Հուսով եմ, կկարողանանք ձեզ նորից գործուղել Պարսկաստան, որպեսզի մասնակցեք դասընթացներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, դիմելով ուսանողներին` նշեց Մոհհամադ Ռեյիսին:

Դեսպանն ընդգծեց, որ յուրաքանչյուր երկրում կան բանաստեղծներ, որոնք շողում  են ինչպես աստղեր: «Ձեր երկրում էլ եղել են նման շատ բանաստեղծներ, որոնք չեն մոռացվում և հարգանքի են արժանանում: Այս հարստություններն ամբողջ աշխարհինն են: Բանաստեղծներին լավ ճանաչելու համար պետք է նրանց ստեղծագործությունները խորությամբ ուսումնասիրենք: Այս մարդկանցից շատերը պայքարել են իրենց հասարակության, մարդասիրական վեհ գաղափարների համար»,-նշեց դեսպանը:  

Դեսպանի խոսքով՝անընդունելի է, որ 21-րդ դարում ստեղծվել են խմբավորումներ, որոնք զբաղվում են սպանությամբ: «Դժբախտաբար, որոշ երկրներ օգնում են այդ խմբավորումներին : Եթե համեմատություններ կատարենք, կնկատենք, որ բանաստեղծները դեմ են եղել այսպիսի արարքներին ամբողջ աշխարհում: Դժբախտաբար, այսօր աշխարհում նրանց մտքերին ուշադրություն չեն դարձնում: Համոզված եմ, որ եթե մարդիկ մեծերի ստեղծագործությունները լավ ուսումնասիրեն, կգտնեն երջանկության ճանապարհը: Պետք է մտածենք մարդկության ապագայի մասին և փրկենք աշխարհը ծայրահեղականներից»,-նշեց նա:

ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, ողջունելով դեսպանին, ընդգծեց, որ համալսարանը շատ սերտ է համագործակցում դեսպանության հետ: «Տարիներ ի վեր մեր համալսարանում դասավանդվում է պարսկերեն: Նախորդ տարի, երբ մեր համալսարանում բացվեց պարսկերենի և պարսկական մշակույթի կենտրոն, մեր համալսարանը դարձավ այն օջախը, որն իր հարկի ներքո կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ»,-նշեց Գայանե Գասպարյանը:

ԵՊԼՀ պարսից լեզվի և գրականության դասախոս Մոհամմադ Մալիք-Մոհամմադը հանդես եկավ Իրանի բանաստեղծությանը նվիրված դասախոսությամբ, իսկ Իրան գործուղղված ուսանողները ներկայացրին շնորհանդես Իրանում իրենց ուսուցման վերաբերյալ: Միջոցառումը նպատակ ուներ ամրապնդել հայ և պարսիկ ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Սեպտեմբերի 18-ը պարսից բանաստեղծության և գրականության ազգային օրն է: Այն ամեն տարի նշանավորվում է մի շարք իրադարձությունների անցկացմամբ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]