Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բուրաստանը նշեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձը

Բուրաստանը նշեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձը

ԱՐՏԱՇԱՏ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված բազմաթիվ միջոցառումների շարքում սեպտեմբերի 21-ին տոնական համերգ տեղի ունեցավ նաեւ Բուրաստան համայնքում: Ի նշանավորումն Անկախության օրվա, կայացավ միջոցառում, որն ուղեկցվեց տոնական համերգով: Տոնակատարությանը մասնակցում էին Բուրաստանի եւ շրջակա համայնքների բնակիչները, ինչպես նաեւ ՀՀ Դու Քեն Դո Ֆուլ Կոնտակտ կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ, Արարատի մարզային մասնաճյուղի նախագահ Վահե Մանուկյանը, նրա սաները, ԱՄՆ Խաղաղության Կորպուսի 10 ներկայացուցիչներ`  Աննա Առաքելյանի ղեկավարությամբ:

ՀՀ օրհներգից հետո համայնքի ղեկավար Աշոտ Թարվերդյանը ներկաներին շնորհավորեց տոնի կապակցությամբ` ընդգծելով, որ յուրաքանչյուրիս պարտքն է նպաստել մեր հայրենիքի` անկախ Հայաստանի զարգացմանը եւ հզորացմանը: Միջոցառմանը հանդես եկավ «Բուրաստան» պարային համույթը: Այնուհետեւ, Դու Քեն Դո ֆեդերացիայի սաները հանդես եկան ցուցադրական ելույթներով: Տոնի կապակցությամբ եւ մարտարվեստի զարգացման գործում ներդրված ջանքների համար գյուղապետ Աշոտ Թարվերդյանը պարգեւատրվեց ֆեդերացիայի շնորհակալագրով:

Միջոցառումը շարունակվեց անհատ կատարողների ելույթներով: Շուրջպարին մասնակցեցին նաեւ Խաղաղության Կորպուսի ամերիկացի ներկացուցիչները: Միջոցառման վերջում նրանք հուշամատյանում գրառումներ կատարեցին, որտեղ ուշագրավ էր հետեւյալը. «Հայ ժողովրդի մեծությունը կարելի է տեսնել անծանոթի նկատմամբ նրանց բարության մեջ», «Շնորհակալություն, որ մասնակից դարձանք ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառմանը»:

Միջոցառման վերջում տեղի ունեցավ շքեղ հրավառություն:

Արարատի մարզի քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքերում մեծ շուքով նշվեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձը: Բազմաբովանդակ միջոցառումներ տեղի ունեցան մարզի քաղաքային համայնքներում` մարզկենտրոն Արտաշատում, Արարատում, Վեդիում եւ Մասիսում:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]