Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հրավերով սեպտեմբերի 22-ին պաշտոնական այցով մեկնել է Չեխիա: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Տաճատ Վարդապետյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից, խորհրդարանական պատվիրակությունը Պրահայում հանդիպումներ կունենա Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի, Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտեխ Ֆիլիպի, Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի, Չեխիայի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Վլադիմիր Զավազալի, Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Միրոսլավ Կրեյչայի, պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի և Պրահայի փոխքաղաքապետ Վացլավ Նովոտնիի հետ: Խորհրդարանական պատվիրակությունը հանդիպում կունենա նաև Մորավո-Սիլեզյան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի հետ:

Սեպտեմբերի 26-ի երեկոյան ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]