Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մադուրոն հայտարարել է «մանրէաբանական պատերազմի» դեմ պայքար սկսելու մասին

Մադուրոն հայտարարել է «մանրէաբանական պատերազմի» դեմ պայքար սկսելու մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է տարբեր երկրներից հանրապետություն բժիշկների ժամանելու մասին, որոնք պետք է օգնեն պայքարելու Վենեսուելայում իբր մղվող «մանրէաբանական պատերազմի» դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ հայտարարությունը նա արել է Արագուայի նահանգի Մարակայ քաղաքի հոսպիտալում մահվան մի քանի դեպքերի վերաբերյալ հաղորդումների ստացվելուց հետո, որտեղ մարդիկ մահացել են անհայտ հիվանդությունից: Վենեսուելայի իշխանությունների կարծիքով՝ խոսքը կարող է վերաբերել անհայտ վիրուսի կիրառման օգնությամբ երկրում իրադրությունը ապակայունացնելու ընդդիմության փորձերին:

«Միջազգային պատերազմ է ընթանում, ընկերներ, հայրենակիցներ, պատերազմ նրանց կողմից, ովքեր ցանկանում են ծնկի բերել Վենեսուելան, մանրէաբանական պատերազմ, հոգեբանական պատերազմ, պատերազմ միջազգային ֆինանսների կողմից, բայց Վենեսուելայի դիրքը հաստատ է ամեն ինչում՝ սոցիալական քաղաքականության մեջ, էկոնոմիկայում եւ ֆինանսներում»,- Մադուրոյի խոսքը մեջբերել է Noticias24 հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]