Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջոն Քերին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին

Ջոն Քերին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետարքտուղար Ջոն Քերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ պետդեպի պաշտոնական կայքը, շնորհավորական ուղերձում ասվում է. «Նախագահ Օբամայի և ԱՄՆ ժողովրդի անունից ես ուրախ եմ լավագույն մաղթանքներս հղել Հայաստանի ժողովդրին սեպտեմբերի 21-ին անկախության 23-րդ տարեդարձը տոնելու կապակցությամբ:

Խորը կապերն ԱՄՆ և Հայաստանի միջև ամուր են: Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր գործընկերությունը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում` ներառյալ համագործակցությունն անվտանգության, տնտեսական և ժողովրդավարական զարգացման, ինչպես նաև ժողովրդական շփման հարցերով: Սա միաժամանակ առանձնահատուկ հնարավորություն է պատվելու այն հայերի կամ ամերիկահայերի նվաճումները, ովքեր իրենց ներդրումն են ունեցել երկու երկրների զարգացման գործում:

Տոնելով անկախության 23-րդ տարին` իմացեք, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին են որպես գործընկեր և ընկեր: Ես շնորհավորում եմ բոլոր հայերին այս կարևոր տոնի առթիվ և մաղթում մեծ հաջողություններ առաջիկա տարում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]