Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը շնորհավորել է անկախության տոնի կապակցությամբ

Լևոն Արոնյանը շնորհավորել է անկախության տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար, համաշխարհային վարկանիշով երկրորդ շախմատիստ Լևոն Արոնյանը շնորհավորել է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:  «Մեծանալով դժվարին 90-ական թվականներին չէի էլ պատկերացնում, որ 23 տարի անց ես կհրավիրեմ մարդկանց  մեծ հպարտությամբ և ազատորեն մեր երկիր: Ես գիտեմ, որ չնայած փոքր չափերին և հնարավորություններին` կա հայկական մի մեծ սիրտ, որը բաբախում է և ստիպում մեզ պայքարել և երազել մեծ ապագայի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանը նման գրառում կատարել է Facebook-ի իր էջում:

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի քան 99 տոկոս ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]