Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մենք կարող ենք հաղթել միայն խաղաղությամբ. Ուկրաինայի նախագահ

Մենք կարող ենք հաղթել միայն խաղաղությամբ. Ուկրաինայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դոնեցկում եւ Լուգանսկում անհնարին է պատերազմը վարել միայն ռազմական մեթոդներով»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 21-ի երեկոյան հանրապետության հեռուստաալիքներին տված մեծ հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ոչ ոք ոչ մի պատրանք չունի. մեզ չի հաջողվի այդ քաղաքներ մտցնել զինվորականների մի քանի գումարտակ եւ կարգավորել իրադրությունը: Մեզ պարզապես թույլ չեն տա դա անել»,- ասել է Պորոշենկոն:

«Որքան այնտեղ ավելի մեծ լինի ուկրաինական բանակը, այնքան ավելի շատ կլինեն ռուսական զորքերը... Մենք կարող ենք հաղթել միայն խաղաղությամբ»,- նշել է Ուկրաինայի նախագահը: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Ուկրաինան պետք է ամրապնդի բանակը, որպեսզի պատրաստ լինի այն դեպքում, «եթե խաղաղ պլանը չգործի»:

Ինչպես նշել է Պորոշենկոն, Դոնբասի իրադրությունն աստիճանաբար բարելավվում է:

Նրա տվյալներով՝ երկրի հարավ-արեւելքում ոչնչացվել է ռազմական տեխնիկայի 65 տոկոսը, սակայն այդ կորուստներն արդեն հաջողվել է լրացնել: Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան մահաբերւ զենք չի ստացել արտասահմանյան պետություններից, քանի որ դրա պակասը չունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]