Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Էրդողանը մեկնել է Նյու Յորք

Էրդողանը մեկնել է Նյու Յորք

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստշրջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:

Էրդողանին օդանավակայանում դիմավորել են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չևիքը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը և այլոք: Նշվում է, որ Էրդողանը հանդիպում է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի հետ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ Էրդողանն իր այցի շրջանակներում հանդիպելու է ԱՄՆ Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]