Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայ բռնցքամարտիկները 3 մեդալով են վերադարձել լեհական մրցաշարից

Հայ բռնցքամարտիկները 3 մեդալով են վերադարձել լեհական մրցաշարից

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ավարտվել է Լեշեկ Դրոգոշի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որտեղ հայ մարզիկներ նվաճել են  3 մեդալ, որոնցից 2-ը` ամենաբարձր կարգի: Հայ բռնցքամարտիկներին ոգևորելու համար Լեհաստան էր մեկնել նաև բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ով իր գնահատականն է տվել հայ մարզիկների ելույթներին: «Եզրափակիչ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։ Հավասար մենամարտում մրցավարների տարաձայնությամբ հաղթանակըշնորհվեց ԱՄՆ ներկայացուցչին՝ Ջեքսոն Մալիկին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կորյունը բանակից զորացրվել է մեկ ամիս առաջ, նրա ելույթը գնահատում եմ լավ։

Երկրորդը ռինգ մտավ Արման Հովհիկյանը, ով հաղթանակ տոնեց տեղացի Կամիլ Գարդզիելիկի նկատմամբ։ Երրորդը ռինգ դուրս եկավ Հենրիկ Սարգսյանը, ով անցկացրեց հիանալի մենամարտ։ Նա երկու անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մարզիկին, սակայն մրցավարները հաղթանակը շնորհեցին թուրքին։ Մեր բողոքարկելուց և տեղի ֆեդերացիայի աղմուկ բարձրացնելուց հետո, որ իրենց մրցաշարի ժամանակ նման անարդարություն թույլ չտան, մրցաշարի գլխավոր մրցավարը և մրցաշարի կազմակերպիչը մոտեցան մեր մարզիկին և նրան փոխանցեցին առաջին տեղի մրցանակը և ոսկե մեդալը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գևորգյանի խոսքերը փոխանցում է Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]