Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անկախության տոնին պետական պարգեւից անմասն չէին նաեւ լրագրողները

Անկախության տոնին պետական պարգեւից անմասն չէին նաեւ լրագրողները

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախության 23-րդ տարեդարձը նաեւ լրագրողական գործունեությունը գնահատելու առիթ է: ՀՀ Նախագահի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզաննա Մինասյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Նախագահական նստավայրում պարգեւատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Մինասյանը նշեց, որ լրագրողական 25 տարիների ընթացքում առաջին անգամ է հայտնվում նախագահական նստավայրում, այն էլ` մրցանակ ստանալու առիթով: «Երբեք չէի սպասում, որ հանրապետության նախագահի կողմից նման պատվի կարժանանամ: Շատ շնորհակալ եմ, կարծում եմ, որ սա իմ երկարատեւ լրագրողական գործունեության գնահատականն էր»,-ասաց Մինասյանը: Նա տեղեկացրեց, որ սա իր երկրորդ պարգեւն է. առաջինը` ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ էր: Մինասյանը նաեւ ուրախություն հայտնեց, որ պարգեւատրվածների թվում էին նաեւ աշխարհի նորընծա չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը եւ Արթուր Ալեքսանյանը:

Նախագահի կողմից Վաստակավոր լրագրողի կոչման է արժանացել երկարամյա լրագրող Գուրգեն Խաժակյանը:

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, որոնց թվում առաջին անգամ եղել են նաև «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ նոր օրենքով սահմանված մեդալներն ու շքանշանները: Մինչ այժմ սահմանված պետական բարձր պարգևներին ավելացել են Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, Ծնողական փառքի մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը և Բարեկամության շքանշանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]