Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անդրեն ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է ստացել

Անդրեն ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է ստացել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով ՀՀ Նախագահի կողմից երգիչ Անդրեն ու երգչուհի քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյաններն արժանացել են ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Նախագահական նստավայրում պարգեւատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Անդրեն նշեց, որ իր համար անսպասելի էր պարգեւը: «Շատ շնորհակալ եմ հանրապետության նախագահին` նման պատվի արժանացնելու համար, այս կոչումն ինձ ավելի կոգեշնչի իմ հետագա գործունեության ընթացքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց երգիչը` շնորհավորելով հայ ժողովրդին տոնի առիթով. «Խոսքերն այնքա՜ն քիչ են, որպեսզի արտահայտեմ թե՛ շնորհավորանքս, թե՛ ուրախությունս, թե՛ զարմանքս և թե՛ շնորհակալությունս»:

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, որոնց թվում առաջին անգամ եղել են նաև «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ նոր օրենքով սահմանված մեդալներն ու շքանշանները: Մինչ այժմ սահմանված պետական բարձր պարգևներին ավելացել են Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, Ծնողական փառքի մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը և Բարեկամության շքանշանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

ՀՀ վաստակավոր արտիստ կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ ողբերգակի և կատակերգակի դիմակներ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ» գրությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]