Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանը՝ իմ սրտում». մարզերում շարունակվում են տոնական միջոցառումները

«Հայաստանը՝ իմ սրտում». մարզերում շարունակվում են տոնական միջոցառումները

ԳԱՎԱՌ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքում Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 21-ի նախօրեին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Ղուկասյանը, Սեւանի քաղաքապետարանի  եւ մշակութային կենտրոնի կողմից  կազմակերպվել էր «Հայաստանը՝ իմ սրտում» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթ-փառատոն, որին մասնակցում էին Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցի եւ Հ․ Իգիթյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոնի սաները: Չորս անվանակարգերում հաղթող ճանաչվածներն արժանացան պատվոգրերի եւ հուշանվերների: Օրվան նվիրված միջոցառումների ցանկում էր Ս․Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում ցուցադրված «Գարեգին  Նժդեհ» ֆիլմը:
Գլխավոր միջոցառումների մեկնարկը տրվեց անկախության օրը: Առավոտից բազմամարդ էր մշակույթի պալատի մերձակա հրապարակը: Գալիս էին աշակերտական եւ  աշխատանքային կոլեկտիվներ, Արցախյան հերոսամարտի մասնակիցներ՝ ծաղիկներով, պաստառներով: Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի գլխավորությամբ մարդկանց  բազմությունը շարժվեց  քաղաքային պանթեոն, որտեղ հանգչում են Արցախյան հերոսամարտի սեւանցի ազատամարտիկներ: 
«Փյունիկ» հուշախաչքարի մոտ երկրապահ կամավորական ջոկատի պատանի մասնակիցները պատրաստել էին ցուցադրական ելույթներ: Քիչ հետո քաղաքային  պանթեոնում  երթի մասնակիցներին դիմավորեցին  երաժշտական դպրոցի փողային նվագախմբի սաները՝  ռազմահայրենասիրական կատարումներով, եւ պատանի երկրապահները: Վեր խոյացող հուշակոթողը ողողվեց ծաղիկներով եւ  երիզվեց ծաղկեպսակներով: Օրը շարունակվեց  մշակույթի պալատում կազմակերպված  տոնական համերգով, որտեղ  մասնակիցներին «Սեւան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի անդամների կողմից բաժանվեցին  հայրենասիրական տողեր ամփոփող եռագույն թերթիկներ:
«Սեւան», «Սուինա -Սեւան» պարային համույթների  սաների՝ օրվան համահունչ պարային կոմպոզիցիաները, երիտասարդ երգիչների հայրենասիրական կատարումները,  հանդիսավար Գուրգեն Մկրտումյանի  պատմագեղարվեստական անցումները,  վավերագրական տեսաշարերի ցուցադրումներն  ամբողջացրին  սեպտեմբերի 21-ի խորհուրդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]