Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատի մարզում նշվեցին ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

Արարատի մարզում նշվեցին ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

ԱՐՏԱՇԱՏ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում մեծ հանդիսավորությամբ նշվեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձը: Մարզկենտրոնում օրվա խորհուրդը կրող գլխավոր միջոցառումանը ներկա էին մարզային եւ քաղաքային կառույցի ղեկավարները, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցներ, մտավորականներ, սպայական եւ զինվորական անձնակազմ` Արտաշատի Կապի ուսումնական զորամասից, հյուրեր, այլք: 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգով, որից հետո մշակույթի կենտրոնի սցենարիստ եւ կազմակերպիչ Լիանուշ Աղախանյանը ներկայացրեց ՀՀ անկախության վերաբերյալ պատմական ակնարկ, որը պարբերաբար ընդմիջվում էր համերգային ծրագրով: Համերգի ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական, ժողովրդական եւ ազգագրական երգեր: Կատարումներով հանդես եկավ նաեւ մշակույթի կենտրոնի «Արտաշատ» պարային համույթը: Ավելի քան երկու ժամ տեւած միջոցառումն ավարտվեց շքեղ հրավառությամբ: 
Արարատ մարզի քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքերում եւս մեծ շուքով նշվեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձը: Մարզի Արարատ քաղաքում Վազգեն Սարգսյանի արձանի մոտ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին մասնակցեցին քաղաքպետարանի աշխատողները` քաղաքապետ Հայկ Հայկյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ մտավորականներ, հյուրեր քաղաքի հանրակրթական եւ երաժշտական դպրոցներից, ուժային կառույցներից : Ինչպես ամեն տարի, այդ օրը եւս, ծաղկեպսակներ դրվեցին Սպարապետի հուշարձանին, կազմակերպվեց տոնական համերգ: Բազմաբովանդակ միջոցառումներ տեղի ունեցան նաեւ Վեդիում եւ Մասիսում: 
Մարզի դպրոցներում անկախության 23-րդ տարեդարձի միջոցառումների մեկնարկը տրվել է շաբաթվա սկզբում, եւ իր տրամաբանական շարունակությունը կունենա նաեւ հաջորդ շաբաթվա ընթացքում:
ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզաբնակներին սեպտեմբերի 21-ի` Անկախության տոնի կապակցությամբ հղել է իր շնորհավորական ուղերձը, որում նշված է. «Մենք անկախությունը ձեռք ենք բերել ազգովին, այպես է ծնվել մեր անկախ Հայաստանի Հանրապետությունը, որը դեռեւս 23 տարեկան է, բայց ունի հզոր բանակ, որ պաշտպանում է մեր անկախությունն ու պետականությունը: Մեր հանրապետությունը շարունակում է հզոր քայլերով առաջ գնալ` խաղաղ աշխատանքով ամրապնդելով իր նվաճումները»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]