Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անկախությունը բարձրագույն արժեք է. Գագիկ Ծառուկյանի ուղերձը

Անկախությունը բարձրագույն արժեք է. Գագիկ Ծառուկյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԲՀԿ առաջնորդի մամուլի գրասենյակից, ուղերձում ասված է. «Սիրելի' հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ` Անկախության 23-ամյա հոբելյանի կապակցությամբ: Անկախությունը բարձրագույն արժեք է յուրաքանչյուրիս ու բոլորիս համար: 23 տարի շարունակ մենք օգտագործում ենք սեփական հայրենիքում ազատ ապրելու և արարելու պատմական հնարավորությունը: Մեր փոքրիկ երկրին մշտապես բաժին են հասել բազաթիվ փորձություններ, որոնց  հաղթահարմանն են մշտապես ուղղված եղել մեր ազգի ջանքերը: Այս տարիների ընթացքում հայի անկոտրում կամքն ու մաքառման ոգին հաղթահարել են բոլոր դժվարությունները: Մեր երկիրն անկախ է, և սա այն լույսն է, որի շուրջ համախմբված են աշխարհասփյուռ մեր միլիոնավոր հայրենակիցները:

Մաքառումի բովով անցած մեր երկիրը հենց մենք պետք է զարգացնենք: Մեր փոխարեն դա ոչ ոք չի անելու: Համախմբվե՛նք մեր անկախության շուրջ, օգտագործե՛նք աշխարհասփյուռ հայության ներուժը, յուրաքանչյուրս մեր ուժերի ներածին չափով մեր լուման ներդնե՛նք մեր հայրենիքի բարգավաճման գործում: Ու հենց այդ ժամանակ մենք ու մեր սերունդները կապրենք առավել հզոր և շարունակաբար զարգացող Հայաստանում:

Եվս մեկ անգամ շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք եւ ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երկրի եւ հանուն ապագա սերունդների, որոնք պետք է վայելեն անկախության պտուղները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]