1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քո նվերը զինվորին. ակցիա Երեւանում

Քո նվերը զինվորին. ակցիա Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ զինվորն իր հայրենակիցների ուշադրության և սիրո կարիքն ունի: Հենց այս գաղափարախոսությամբ առաջնորդվելով՝ «Civil Voice» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ին անցկացվեց «Շնորհակալ եմ Քեզ, հայ զինվոր» ակցիան: Միջոցառումն անցկացվեց ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: Նախաձեռնության շրջանակներում ՀՀ քաղաքացիները սահմանային գոտում ծառայող զինվորներին` ի նշան շնորհակալության, ցուցաբերեցին բարոյական և նյութական աջակցություն՝ փոքրիկ նվերի տեսքով: 

«Civil Voice» հասարակական կազմակերպության մամուլի պատասխանատու Նունե Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունն իրականացնում է սոցիալական և էկոլոգիական ծրագրեր: «Այս միջոցառումը նվիրված է մեր զինվորներին: Որպես առիթ՝ ընտրել ենք Անկախության տոնը: Միջոցառման մասնակիցները Հայաստանի քաղաքացիներն են, ովքեր իրենց մասնակցությամբ երախտագիտություն են հայտնում սահմանում կանգնած զինվորներին: Թեև մենք միջոցառումը նախատեսել էինք անցկացնել սեպտեմբերի 21-ին, սակայն վերջին երկու-երեք օրվա ընթացքում մեր քաղաքացիները կազմակերպության գրասենյակ են բերում իրենց նվերները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ հայ զինվորին անհրաժեշտ է աջակցել բարոյապես, իսկ նվերները խորհրդանշական բնույթ են կրում:

Սահմանագոտում ծառայող զինվորներին նվերներ փոխանցել ցանկացողները պետք է այն (օրինակ՝ չփչացող սնունդ, հյութ, ծխախոտ, գիրք կամ սեփական ձեռքով պատրաստված որևէ իր) տեղադրեն Երևանի Կասկադի տարածքում կամ Ազատության հրապարակում զետեղված Civil Voice-ի մեծ արկղերում: Միջոցառման ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության օգնությամբ ծանրոցները կհասցվեն սահմանագծում կանգնած զինվորներին: «ՊՆ սեպտեմբերի 22-ին կհայտնի, թե որտեղ պետք է ուղարկենք նվերները»,-հավելեց Նունե Ավետիսյանը: Ակցիային արդեն միացել են տարբեր կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրության շրջանում հայտնի մարդիկ՝ երգիչ Ֆորշը, Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը և բազմաթիվ քաղաքացիներ:

Կազմակերպիչները խոստանում են, որ միջոցառումը շարունակական բնույթ կկրի, և նմանատիպ ակցիաներ ավելի հաճախ կկազմակերպվեն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]