Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դեսպան Եգանյանը մասնակցել է Մարդու իրավունքների կանադական թանգարանի բացմանը

Դեսպան Եգանյանը մասնակցել է Մարդու իրավունքների կանադական թանգարանի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը կանադական Վինիպեգ քաղաքում մասնակցել է Մարդու իրավունքների կանադական թանգարանի (ՄԻԿԹ) բացման արարողությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանի բացումը կատարել է  Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթընը: Կանադայում ՀՀ դեսպանությունը և թանգարանը սերտ համագործակցում են վերջին երեք տարիների ընթացքում, ինչի արդյունքում 2013թ. նոյեմբերին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մարդու իրավունքների կանադական թանգարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը նախատեում է համագործակցություն Հայոց ցեղասպանության ուսումնասիրման, գրահրատարակչության, կրթության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման, տեղեկատվության, խորհրդատվության փոխանակման և այլ ոլորտների վերբերյալ:

Մարդու իրավունքների կանադական թանգարանը Հայաստանից դուրս միակ պետական թանգարանն է, որ ներառում է մշտական ցուցահանդես Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]