1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առիթով

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առիթով

ՄՈՍԿՎԱ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության օրվա առիթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, ՌԴ ղեկավարը նշել է, որ բարեկամության, փոխադարձ հարգանքի ու մշակութային կապերի բազմադարյա ավանդույթների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են դաշնակցային գործընկերության ոգով:

Վլադիմիր Պուտինը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի միացումը եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին հնարավորություն կտա քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը հասցնել որակապես նոր մակարդակի:  

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել երկու երկրների միջև երկկողմ կապերի ընդլայնման և խորացման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերում Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից բխող օրակարգային խնդիրների արդյունավետ համակարգման հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]