Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ինչ տեղի ունեցավ անկախության հանրաքվեի նախօրեին. խրոնիկա

Ինչ տեղի ունեցավ անկախության հանրաքվեի նախօրեին. խրոնիկա

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայությունը սեպտեմբերի 21-ին տոնում է Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 23-րդ ամյակը: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն իր ջախջախիչ «ԱՅՈ»-ն ասաց անկախ, ժողովրդավարական Հայաստանի սեղծմանը, և շուրջ երեքուկեսամյա համաժողովրդականշարժումը պսակվեց Հայաստանի անկախության հռչակմամբ։ Անկախությունը ձեռք բերվեց համառ քաղաքական պայքարի շնորհիվ: 1991թ.-ի սեպտեմբերի որոշմամբ` հայ ժողովուրդը ձեռք բերեց այն գերագույն արժեքը, որ ազգի հարատևման, զարգացման, բարգավաճման ու արժանապատիվ կյանքի առաջին գրավականն է։ «Հայաստանում առաջին անգամ է անցկացվում հանրաքվե և այն պատասխանելու է հայ ժողովրդի համար ամենակենսական հարցին: Եվ որպեսզի հասունացվեր այդ հանրաքվեն, հարկ եղավ դժվարին պայքար մղել, եղան նաև զոհեր, և այդ մաքառումների շնորհիվ մեր ժողովուրդն ստացավ այն հնարավորությունը, որ այսօր կարող է ժողովրդավարական ձևով կերտել իր անկախ պետականությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Անկախության հանրաքվեի նախօրեին գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:

Նույն օրը հայ ազգի մեծ նվիրյալ Լորիս Ճգնավորյանը «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի հազարավոր մարդկանցով լեփ-լեցուն դահլիճում տվել էր գիշերային հեռուստամարաթոնի մեկնարկը` նվիրված Հայաստանի անկախության հանրաքվեին: Բուռն ծափահարությունների և օվացիաների ներքո տաղանդավոր արվեստագետն ու մարդն իր խոսքն է ուղղել ժողովրդին. «Այսօր ԱՅՈ-ի օր է, այսօր, վաղն արթուն եղեք, ժողովուրդ: Մենք պետք է «ԱՅՈ» ասենք` իրագործելու համար ազատ և անկախ Հայաստան ունենալու մեր ժողովրդի դարավորն իղձն ու ցանկությունը»: Եվ փոթորկում է դահլիճը «ԱՅՈ»-ների տարափից: Հնչում է «Մեր հայրենիքը», ժողովուրդը հոտնկայ, բռունցքները վեր, վեհ ու հպարտ հայացքով երգում է այն, մրմնջում ` «Հայր մերը»:

Իսկ հաջորդ օրն այլևս իրականանում է հայ ժողովրդի կամքը և վաղեմի երազանքը: Քվեարկության իրավունք ունեցողների 99 տոկոսն «այո» ասաց անկախությանը։ Հայ ժողովուրդը կատարում է գիտակցված ընրություն` օգտվելով ազգերի ինքնորոշման իր իրավունքից և պատրաստակամ հաղթահարելու մեր պետականության ստեղծման բոլոր խողչընդոտները:

«Անկախության ճանապարհը կլինի ծանր և դժվարին: Բայց չպետք է մոռանալ, որ կերտում ենք պետություն, և փրկության այդ ուղին բռնածին ոչնիչն չպետք է վախեցնի: Ես կարծում եմ, որ մենք այնքան հասուն կգտնվենք, որ մեկմեկու օգնելով դուրս կգանք այս դժոխային իրավիճակից»,- գրում է ԵրՊ-ի մեքենաշինական ֆակուլտետի հինգերորդկուրսի ուսանող Տիգրան Խաչիկյանը:

«Ջուրն ընկածն անձրևից չի վախենում, որքան էլ դժվար լինի ճանապարհը, ազատությունը վեր պիտի դասենք ամեն ինչից, պիտի համախմբվենք, անենք ամեն հնարավորը,նվիրումով սատար կանգնենք ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ իշխանությանը: ԱՅՈ ասում ենք մենք` երկու քույրերս, Հայաստանն անկախ պիտի լինի` ԽՍՀՄ կազմից դուրս»,- գրում են 83-ամյա Սաթիկ Վարդիկայնը և Հայաստանի վաստակավոր բժշկուհի, 80-ամյա Նազիկ Վարդիկյանը:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի սեպտեմբերի 21-ի համարը գրում է նաև, որ Հայաստանի անկախությանն աջակցել են նաև ՀԽՍՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունները. «Չնայած Հայաստանը բնակչության առումով հիմնականում համասեռ է, բայց այստեղ ապրում են նաև որոշակի թվով այլազգիներ` եզդիներ, հույներ, ռուսներ, ասորիներ և այլն: Այդ բոլոր ազգությունների ներկայացուցիչները ներկայացված են հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում: Ըստ անցկաված սոցիալական հարցումների` հանրապետությունում բնակվող այլազգիները հիմնականում միահամաուռ պաշտպանել են Հայաստանի անկախության գաղափարը»:

Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Պատրաստեց Սյունե Բարսեղյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]