Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր Հայրենիքը. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր Հայրենիքը. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը

ԷՋՄԻԱԾԻՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ուղերձում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին` ի Հայրենիս և ի Սփյուռս Անկախության տոնի առիթով:

Այսօր նվիրական օր է, մեր պետականության արժևորման օր, մեր ձեռքբերումների գնահատման, մեր լուսավոր ձգտումների, ապագայի հեռանկարների հաստատման օր:

Անկախ պետականությունը ազգերին և ժողովուրդներին հնարավորություն է ընձեռում ապրելու իրենց արժեքներով, կերտելու իրենց իդեալները, ազատորեն դրսևորելու իրենց հոգևոր ներուժն ու կարողությունները: Զորացնենք մեր հոգիներում այս գիտակցությունն ու համոզումը և դարձնենք ուժ մեր Հայրենիքի շուրջ համախմբված մնալու, ներկա դժվարությունները հաղթահարելու և մեր երկիրը շենացնելու համար, նաև ամրագրելու այն քրիստոնեական արժեքներն ու սկզբունքները, որոնցով ապրել ենք և ուզում ենք ապրել իբրև ազգ և հասարակություն:

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր Հայրենիքը, ամրացնի մեր պետականությունը, խաղաղ ու ապահով պահպանի մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի: Առ Աստված ապավինությամբ, մեր ջերմ սիրով և ամուր հավատքով կառուցենք մեր նոր կյանքը ազատ մեր Հայրենիքի հովանու ներքո»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]