Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարչապետը ծանոթացել է Աղձք համայնքում գտնվող պատմամշակութային կառույցների վիճակին

Վարչապետը ծանոթացել է Աղձք համայնքում գտնվող պատմամշակութային կառույցների վիճակին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Աղձք՝ Աշտարակի շրջանի նախկին Ձորափ գյուղ, ծանոթացել 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցած դամբարանի և կիսատ մնացած պեղավայրի ներկայիս վիճակին: Հովիկ Աբրահամյանը լսել է հնագետների առաջարկությունները՝ պեղումները շարունակելու և պատմական մշակութային հարուստ ժառանգությունը պահպանելու վերաբերյալ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ նախատեսված պեղումների իրականացման նպատակով առաջիկա երեք տարիների համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն կառավարության կողմից: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանությունը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:

Աղձք գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում 2002 թ.-ին ներառվել է 14 հուշարձան: Այդ թվում 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցած դամբարանը (այս մասին հիշատակվում է նաև Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ում), 6-7-րդ դարի եկեղեցի, մ.թ.ա-2-1 հազարամյակի դամբարան, գերեզմանոց և այլն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]