1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ես կրթված մարդ եմ եւ իմ նվերները չեմ վարդարձնում. Պլատինի

Ես կրթված մարդ եմ եւ իմ նվերները չեմ վարդարձնում. Պլատինի

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ֆուտբոլի միությունների ասոցիացիայի՝ ՈԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հրաժարվել Է ենթարկվել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի պահանջին եւ վերադարձնել 16 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ իր ժամացույցը: 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկաակոչելով BBC-ն, այս նվերը 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Պլատինին ստացել Է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից: 

ՖԻՖԱ-ն պահանջել Է պաշտոնյաներից  պահպանել Էթիկան եւ չընդունել նման նվերներ: «Ես կրթված մարդ եմ եւ չեմ վերադարձնում ինձ հանձնած նվերները»,- ասել Է Պլատինին` նշելով, որ ՖԻՖԱ-ն մինչեւ այժմ նույնպես տեղյակ էր նման փաստերի մասին, բայց թանկարժեք նվերների մասին հարցը միայն հիմա Է բարձրացնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]