Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սուսերամարտիկներն սկսել են մրցավեճը երեւանյան միջազգային մրցաշարում

Սուսերամարտիկներն սկսել են մրցավեճը երեւանյան միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Վրաստանի շուրջ 100 մարզիկներ մասնակցում են սեպտեմբերի 20-ին Երեւանի «Դինամո» մարզասրահում մեկնարկած եւ ՀՀ Անկախության տոնին նվիրված սուսերամարտի ավանդական միջազգային մրցաշարին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, մրցաշարին մասնակցելու համար ընտրվել են սուսերամարտի դասական, լավագույն ավանդույթներն ունեցող երկրները: Նա նշեց, որ այս մրցաշարը անցկացվում Է արդեն 3-րդ անգամ, եւ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան ցանկանում Է, որ այն ընդգրկվի սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական օրացույցում:Մրցաշարի եզրափակիչ մրցամարտերը կանցկացվեն սեպտեմբերի 21-ին, ազգային տոնի օրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]