Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանյան երաժշտական փառատոնը համերգ կնվիրի Անկախության տոնի առթիվ

Երևանյան երաժշտական փառատոնը համերգ կնվիրի Անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կանցկացվի կամերային երաժշտության համերգ՝ նվիրված Անկախության տոնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՖՆ մամուլի ծառայությունից, երեկոյի ընթացքում հանդես կգա դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին, ջութակահար Անուշ Նիկողոսյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, կոնտրաբասահար Կարեն Խաչատրյանը:

Ծրագրում կհնչեն Բեթհովեն Դաշնամուրի և թավջութակի սոնատ լա մաժոր, երկ 69,
Բրամսի Դաշնամուրային տրիո թիվ 1 և Շուբերտի Դաշնամուրային կվինտետ («Ֆորել») ստեղծագործությունները:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2014-2015թթ. համերգաշրջանը ազդարարվեց Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով: Լավագույն մենակատարներին և դիրիժորներին համախմբող և արդեն ութերորդ անգամ մայրաքաղաքում անցկացվող տոնը մեկնակեց սեպտեմբերի 12-ին: Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՀՀ Նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 24-ին: ՀՊՖՆ-ն և Էդուարդ Թոփչյանը հանդես կգան ֆլեյտահար Մասիմո Մերչելիի, կիթառահար Ֆաբիո Զանոնի և դաշնակահար Սիմոն Տրպչեսկու հետ: Փառատոնի փակման համերգին տեղի կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու Ֆլեյտայի կոնցերտի պրեմիերան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]