Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանը կընդունի գերությունից ազատված թուրք դիվանագետներին

Էրդողանը կընդունի գերությունից ազատված թուրք դիվանագետներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 21-ին նախագահական Չանքայա պալատում կընդունի Իրաքում գերությունից ազատված թուրք դիվանագետներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից հունիսի 11-ին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանում աշխատող, գերեվարված 49 անձինք ազատ են արձակվել: 101 օրվա գերությունից հետո, սեպտեմբերի 20-ի առավոտյան, թուրքական հյուպատոսարանի աշխատակիցները բերվել են Շանլըուրֆա:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն որոշում է կայացրել կիսատ թողնել Ադրբեջան կատարած պաշտոնական այցը և վերադարձել է Թուրքիա: Նա  անմիջապես մեկնել է Շանլըուրֆա, որտեղ էլ հանդիպել է նախկին գերիների հետ: Հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետն իր անձնական ինքնաթիռով նրանց հետ ուղևորվել է Անկարա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]