1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վայոց Ձորի բնակիչը թունավորվել է օձի խայթոցից

Վայոց Ձորի բնակիչը թունավորվել է օձի խայթոցից

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 20-ին, ժամը 12.54-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ օձի խայթոցից թունավորման նախանշաններով Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Մալիշկա գյուղի բնակիչ Ժ. Ս.-ը (ծնվ. 1946թ.): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Բացի այդ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Հոկտեմբերի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Ս. Բ.-ի տան նախասրահում հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել շամհար տեսակի օձ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]