Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանությունը սեպտեմբերի 23-ին կկազմակերպի հերթական «Ուղիղ կապը»

Ոստիկանությունը սեպտեմբերի 23-ին կկազմակերպի հերթական «Ուղիղ կապը»

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում, սեպտեմբերի 9-ից սկսած, ամեն երեքշաբթի գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, սեպտեմբերի 23-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն է լինելու ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ում հնարավոր է հարցեր ուղղել Երևան քաղաքում հանցավորության դեմ տարվող պայքարի և հասարակական կարգի պահպանության վերաբերյալ:

Կարելի է զանգահարել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]