Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկնարկեց «Yerevan 2.0» առաջին երիտասարդական փառատոնը

Մեկնարկեց «Yerevan 2.0» առաջին երիտասարդական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրահարների այգում (Պողոսյան պարտեզներ) մեկնարկեց «Yerevan 2.0» առաջին երիտասարդական քաղաքային փառատոնը: Փառատոնային ծրագիրը կազմված է 4 հիմնական թեմատիկ հարթակներից` «Art» («Արվեստ»), «Sport» («Սպորտ»), «Relax» («Հանգիստ»), «Education» («Կրթություն»), որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է ժամանակակից երատասարդության ակտիվ և ստեղծագործական կյանքը:

«Yerevan 2.0» ուրբան փառատոնի հիմնադիր Գայանե Մանուկյանը նշեց, որ փառատոնն իրականացվում է առաջին անգամ: «Ճիշտ է, եղանակն այնքան էլ լավը չէ, սակայն չենք համարում, որ այն կխոչընդոտի փառատոնի անցկացման ընթացքին, որովհետև բոլորը մեծ ոգևորությամբ են եկել այստեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Մանուկյանի խոսքով՝ երիտասարդները կարող են մասնակցել իրադարձությանը և վայելել փառատոնը:

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության Տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը ողջունում է ցանկացած կազմակերպության նախաձեռնություն, որը միտված է Երևանի զարգացմանը: «Այսօրվա փառատոնը ևս նմանատիպ միջոցառումներից է: Դեռ չգիտեմ, թե ինչ են պատրաստել կազմակերպիչները, բայց վստահ եմ, որ այսօր կհավաքագրենք թարմ և նոր առաջարկներ, որոնք օգտակար կլինեն մեր հետագա աշխատանքների համար»,- ընդգծեց Բարաղամյանը:

«Yerevan 2.0» քաղաքային փառատոնի հյուրերին մինչև երեկո սպասվում են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ՝ բացօթյա ֆիտնես և յոգա, բրեյքդանս և գրաֆիտիի վարպետության դասեր, արտ-ինստալյացիաներ և ձեռագործի դասընթացներ, բացօթյա ընթերցասրահ և Street Workout-ի դասընթացներ, ծառերի համար յուրօրինակ գործվածքներ պատրաստելու վարպետության դասեր:

Փառատոնի ընթացքում դեկորատորների օգնությամբ խտասկավառակների հիմքով կստեղծվի յուրօրինակ և անսովոր արտ-ինստալյացիա, իսկ քանդակի ստեղծման գործընթացին կարող է մասնակցել յուրաքանչուրը՝ իր հետ վերցնելով հին խտասկավառակներ: 

«Yerevan 2.0» փառատոնի շրջանակներում նախատեսվում է «Իմ կատարյալ Երևանը» ինստալյացիայի ստեղծում: Քաղաքի բնակիչները կարող են թողնել կատարյալ քաղաքի մասին իրենց բարեմաղթանքները, ցանկությունները և երազանքները: 

Փառատոնի հանդիսավարներն են «Վիտամին ակումբի» հումորիստներ Գրիգը, Գոռը և Վանը: Փառատոնի ընթացքը կուղեկցվի էլեկտրոնային երաժշտությամբ` Հայաստանի DJ-երի ասոցիացիայի մասնակցությամբ:

«Yerevan 2.0» քաղաքային փառատոնի մուտքն ազատ է: 

Այն իրականցվում է imyerevan.com կայքի, «Պողոսյան պարտեզների» նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]