Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ն կարող է սահմանափակել ալկոհոլի ներմուծումը Բելառուսից և Ղազախստանից

ՌԴ-ն կարող է սահմանափակել ալկոհոլի ներմուծումը Բելառուսից և Ղազախստանից

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը քննարկում է Մաքսային Միությունում ոգելից խմիչքների շրջանառության սահմանափակման հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

Նա նշել է, որ թեպետ վերջին շրջանում Ռուսաստանում ոգելից խմիչքի վաճառքի ծավալը մեծացել է, այդուհանդերձ, դրանից գանձվող ակցիզային հարկերը նվազել են: «Դա կապված է այն բանի հետ, որ ալկոհոլի մեծ ծավալներ ներմուծվում են Ղազախստանից, որտեղ ակցիզային հարկը զգալիորեն ցածր է: Եթե Բելառուսն ու Ռուսաստանն ունեն գրեթե հավասար ալկոհոլային ակցիզներ, ապա Ղազախստանում դրանք մի կարգով ցածր են»,- ասել է Սիլուանովը: Նշելով, որ այժմ Մաքսային միության տարածքում հնարավոր է առանց սահմանափակումների ալկոհոլով բեռնատարներ փոխադրել` Սիլուանովը տեղեկացրել է, որ կառավարությունում իրականացված քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հարևան երկրներից ալկոհոլի ներմուծման վրա որոշակի սահմանափակումներ մտցնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]