Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սա հրաշալի հնարավորություն է բոլոր երկրների համար. Պլատինին Եվրո-2020-ի մասին

Սա հրաշալի հնարավորություն է բոլոր երկրների համար. Պլատինին Եվրո-2020-ի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միշել Պլատինին ցանկություն ունի Եվրո-2020-ը վերածել իսկական ֆուտբոլային տոնի:

«Սա հրաշալի հնարավորություն  բոլոր այն երկների համար, որոնք իրականում միայնակ չէին կարող կազմակերպել Եվրոպայի առաջնությունը: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես «կաշխատի» ֆուտբոլը այդ բոլոր երկրներում: Հույս ունեմ` մեզ մեծ ֆուտբոլային տոն է սպասվում: Ցանկություն ունեի կիսաեզրափակիչները և եզրափակիչն անցկացնել մեկ քաղաքում, որպեսզի ֆուտբոլի իսկական տոնը վայելեր յուրաքանչյուրը»,- Պլատինի խոսքերը մեջբերում է UEFA-ի պաշտոնական կայքը:

Տասնինը հավակնորդ քաղաքներից ընտրվել են 13-ը. ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության հանդիպումները կկայանան հետևյալ քաղաքներում` Լոնդոն (կիսաեզրափակչի ու եզրափակչի խաղեր) Բաքու (քառորդ եզրափակչի խաղերն ու խմբային փուլի 3 խաղեր), Սանկտ Պետերբուրգ (քառորդ եզրափակչի խաղերն ու խմբային փուլի 3 խաղեր), Մյունխեն (քառորդ եզրափակչի խաղերն ու խմբային փուլի 3 խաղեր), Հռոմ (քառորդ եզրափակչի խաղերն ու խմբային փուլի 3 խաղեր),  Կոպենհագեն (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր), Բուխարեստ (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր), Ամստերդամ (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր), Դուբլին (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր), Բիլբաո (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր), Բուդապեշտ (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր), Բրյուսել (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր) և Գլազգո  (1/8-ի խաղերն և խմբային փուլի 3 խաղեր):    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]