Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը մասնակցել է Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին

Սերժ Սարգսյանը մասնակցել է Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը և նախաձեռնությունները:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Տերունական աղոթքից և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքից հետո, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ ժողովին մասնակցելու հրավերի համար և Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին մաղթել արդյունավետ աշխատանք: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներին, Հայրապետական պատվիրակությունների և թեմերի պատգամավորներին և հյուրերին ուղղված խոսքում Նախագահը, օգտվելով պատեհ առիթից, ևս մեկ անգամ իր և Հայաստանի բոլոր պետական կառույցների անունից պատրաստակամություն է հայտնել հաստատակամորեն կանգնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր հայրենանվեր գործերի կողքին:


Սերժ Սարգսյանը ժողովականներին ներկայացրել է երեկ ավարտված Սուրբ Աթոռ իր պաշտոնական երկօրյա այցի արդյունքներն ու տպավորությունները և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող, հուզող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են ամենատարբեր թեմաների՝ եկեղեցի-պետություն համագործակցության առավել ամրապնդման հնարավորություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին, պետության հետ համագործակցությամբ եկեղեցու ջանքերին, Սիրիայից հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին աջակցությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատաքններին, ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ խաղաղ բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]