Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄՄ-ին ՀՀ անդամակցության որոշումը պայմանավորված էր երկրի տնտեսական և ռազմավարական շահերով. ԱԳ նախարար

ՄՄ-ին ՀՀ անդամակցության որոշումը պայմանավորված էր երկրի տնտեսական և 
ռազմավարական շահերով. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված էր երկրի տնտեսական և ռազմավարական շահերով: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Եվրասիական բարձրագույն խորհրդի կողմից որոշում է կայացվել ստորագրման ներկայացնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ փաստաթուղթը, և դա շուտով կիրականացվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց նախարարը:

Նալբանդյանը հիշեցրեց, որ անցյալ նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանը և Եվրոպական Միությունը համատեղ հայտարարությամբ վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հանձնառությունը: «Մենք շարունակում ենք աշխատանքները նաև այս ուղղությամբ: Այդ նպատակով նամակներ են փոխանակվել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի և ԵՄ հանձնակատար Քեթրին Էշթոնի միջև, որտեղ մանրամասն ներկայացված են արվելիք քայլերը»,- փաստեց Նալբանդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]