Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աթոյան փողոցում տեղի է ունեցել պատահար

Աթոյան փողոցում տեղի է ունեցել պատահար

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 20-ին, ժամը 01.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 140 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 19 LO 473 պետհամարանիշներով ավտոմեքենան (վարորդ` Խ. Ա., ծնվ. 1976թ.) բախվել է «ՄԱԶ» մակնիշի 31 SL 834 պետհամարանիշներով բեռնատարին և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Ա.-ն (ծնվ. 1997թ.) և Ա. Բ.-ն (ծնվ. 1977թ.) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Հ. Ա.-ն (ծնվ. 2004թ.)` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]