Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անանդն ապահովել է հաղթանակը «Մեծ սաղավարտ»-ի եզրափակիչ մրցաշարում

Անանդն ապահովել է հաղթանակը «Մեծ սաղավարտ»-ի եզրափակիչ մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհում երկրորդ վարկանիշն ունեցող Լևոն Արոնյանը «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի հերթական տուրն ավարտեց ոչ-ոքիով:

Արոնյանը խաղում էր Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Մյուս` Անանդ-Պոնոմարյով պարտիան ևս ավարվեց ոչ-ոքի: Վերջին տուրում Արոնյանը կխաղա Անանդի հետ: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ աշխարհի նախկին չեմպիոնն արդեն ապահովել է առաջին հորիզոնականը: Անանդն ունի 10 միավոր, Արոնյանը միայն 7, իսկ Պոնոմարյովը և Վալյեխոն, համապատասխանաբար, 5 և 2 միավոր:

«Մեծ սաղավարտ»-ի 7-րդ եզրափակիչ մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և կեզրափակվի սեպտեմբերի 21-ին: Մրցաշարին մասնակցում են 4 շախմատիստներ` Լևոն Արոնյանը, Վիշի Անանդը, Ռուսլան Պոնոմարյովը և Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսը: Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվել է մրցաշարին մասնակցելուց` շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանությանը լավ նախապատրաստվելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]