1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եմենում շիա ապստամբները համաձայնել են դադարեցնել կրակը

Եմենում շիա ապստամբները համաձայնել են դադարեցնել կրակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենում շիա ապստամբները համաձայնել են դադարեցնել բախումները կառավարական ուժերի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ապստամբների ղեկավար Աբդ ալ Մելիք ալ Հուին իր երկու ներկայացուցիչներին հորդորել է ստորագրել համաձայնագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:

Մայրաքաղաք Սանայի մերձակայքում արդեն մի քանի օր է` թեժ մարտեր են ընթանում շիա ապստամբների և կառավարական ուժերի միջև: Սեպտեմբերի 18-ին ապստամբներին հաջողվել էր մտել մայրաքաղաք:

Վերջին մի քանի օրերի ընթացքում սպանվել են 45 ապստամբներ և կառավարական ուժերի 15 անդամներ:

Եմենում ստեղծված լարված իրավիճակի պատճառով արտասահմանյան, նաև արաբական ավիաընկերությունները 24 ժամով դադարեցրել են չվերթները մայրաքաղաք  Սանա:   Նշված ժամկետը, սակայն, կարող է երկարաձգվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]