Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժանք

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժանք

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության  համակարգի նախապատրաստման 2014 թվականի հիմնական միջոցառումների պլանի՝ սեպտեմբերի 19-ին անցկացվեց  հրմանատարաշտաբային ուսումնավարժանք՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքների ակտիվացման ժամանակ» թեմայով: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ըստ պայմանական իրավիճակի` Գեղարքունիքի մարզի Գետիկ եւ Թթուջուր համայնքներում տեղացած առատ անձրեւների պատճառով կտրուկ ակտիվացել են սողանքները, ինչի հետեւանքով քանդվել է 11 առանձնատուն, 7-ը ենթարկվել են ձեւախախտման, անօթեւան է մնացել 85 մարդ, վնասվել են համայնքային եւ հարակից համայնքները սնուցող էլեկտրագծերը:  
Հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը ղեկավարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: «Շտաբային վարժանքների նպատակը կառավարման մարմինների եւ տարբեր կազմակերպությունների միջեւ փոխհամագործակցության կատարելագործումն է»,- ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ, գնդապետ Էդիկ Գալստյանը: Իսկ պետի տեղակալ Հայկ Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ աղետների դեպքում համագործակցված աշխատանք պետք է կատարվի մարզի արտակարգ իրավիճակների վարչության, բնակչության տարհանման հանձնաժողովների, մարզպետարանի քաղաքաշինության, առողջապահության եւ մյուս վարչությունների, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, համայնքապետարանների եւ մյուս համապատասխան կառույցների կողմից: Վերջիններս պետք է մշակեն նման իրավիճակների դեպքում իրականացվող աշխատանքների կոնկրետ քայլերի ծրագիր:

Ուսումնավարժանքն անցկացվեց 2 փուլով: Ներկայացվեցին համապատասխան զեկույցներ: Թթուջուր համայնքում տիրող պայմանական իրավիճակի մասին տեղում զեկուցեց համայնքի ղեկավար Վիգեն Սահակյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]