Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մրցակցին գլխով հարվածելը Բրանդաոյին փորձանքի բերեց

Մրցակցին գլխով հարվածելը Բրանդաոյին փորձանքի բերեց

ԵՐԵՎԱՆ,19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Բաստիա» ֆուտբոլի ակումբի խաղացող Բրանդաոն կարող Է մինչեւ 3 տարի ազատազրկման դատապարտվել: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ֆրանսիական մամուլը:

Բրանդաոն Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության խաղերից մեկում գլխի հարված Էր հասցրել «Պարի Սեն Ժերմեն»-ի ֆուտբոլիստ Տիագու Մոտային, ինչի հետեւանքով վերջինս վնասվածք Էր ստացել:

Նոյեմբերի 3-ին տեղի կունենա այս գործի դատական լսումը, որի արդյունքում Բրանդաոյին կարող են դատապարտել մինչեւ 3  տարի ազատազրկման, ինչպես նաեւ 45 հազար եվրո տուգանքի:

Ֆուտբոլիստն արդեն 6 ամսով որակազրկվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]