Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման երկրների ընտրության հարցով հետաքննությունն ուշ կավարտվի

Ֆուտբոլի աշխարհի  առաջնությունների  անցկացման երկրների ընտրության հարցով հետաքննությունն ուշ կավարտվի

ԵՐԵՎԱՆ,19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 2018 եւ 2022 թվականների առաջնությունների անցկացման վայր  Ռուսաստանն եւ Քաթարն ընտրելու հարցով հետաքննությունը կավարտվի ոչ շուտ, քան 2015 թվականի մայիսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունն, այս մասին տեղեկացրել Է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ -h նախագահ Զեպ Բլաթերը:

ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեին առընթեր Արբիտրաժային պալատի նախագահ Հանս-Յոահիմ Էքերտը նշել Է, որ անկախ հետաքննության արդյունքներից, անհնար Է Ռուսաստանը կամ Քաթարն այդ առաջնություններն անցկացնելու իրավունքից զրկել, եւ նման որոշում իրավասու են կայացնել միայն ՖԻՖԱ-ի համաժողովը կամ  գործադիր կոմիտեն:

Արբիտրաժային պալատի անցկացրած հետաքննության հաշվետությունը բաղկացած Է 350 Էջից, քննարկման ընթացքում որպես վկա հարցաքննվել են 75 անձինք:

Ինչպես հայտնի Է, Քաթարը որպես 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնող երկիր ընտրելը դժգոհության ալիք բարձրացրեց` հետագայում ՖԻՖԱ-ում կորուպցիոն սկանդալի հետաքննությանը հանգեցնելով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]