Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում մեկնարկեց Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը

Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում մեկնարկեց Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի չորս թեմատիկ նիստերը սկսեցին իրենց աշխատանքները՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը», «Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները», «Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա հիմնախնդիրներն ու հեռանկարները» և «Լրագրողների համահայկական 7-րդ համաժողով»: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լրագրողների համաժողովի քննարկման հիմնական ուղղություններն են. «Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության գործընթացի լուսաբանումը մամուլում». «Հայոց լեզվի իմացության և պահպանության հիմնախնդիրները», «Քարոզչություն, հակաքարազչություն, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներ» և «Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման միտումները և հեռանկարները»:

Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը բացեց Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը: Տիկին Գևորգյանը բարձր գնահատեց նախորդ համաժողովների և ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպչական աշխատանքները: Ողջունելով ներկաներին՝ նա կարևորեց Հայրենիք-Սփյուռք գործակցության և այս առիթով կազմակերպված Հայաստան-Սփյուռք համաժողովը և մաղթեց արգասաբեր աշխատանք:

Այնուհետև զեկույցներով հանդես եկան Վալենսիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Կարագաշյանը, Իրանի «Լույս» ամսագրի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը և այլոք:

Արարատ Ղուկասյանը նշեց, որ Վալեսիայի խորհրդարան են դիմել պահանջով և խնդրանքով, որպեսզի Հայոց ցեղասպանությունը այնտեղ արդարացի ճանաչում ունենա, և հասել են դրական արդյունքի:

Վահագն Կարագաշյանը ներկաներին փոխանցեց Բուլղարիայի մի խումբ լրագրողների ողջույնի խոսքը: Էդիկ Բաղդասարյանը ներկայացնեց իրենց կատարած աշխատանքները: Նա ասաց, որ չնայած Իրանում իրենց արգելել են որպես լրատվամիջոց հանդես գալ, 1995 թվականից սկսել են իրենց ակտիվ աշխատանքները, կայքում զետեղված են Ցեղասպանությանը նվիրված շուրջ 1500 նյութ, հրատարակվել են տարբեր գրքեր:

Հայագետ Հակոբ Չոլաքյանը կարևորեց լրագրողների՝ Հայոց ցեղասպանության լուսաբանման հարցում համախմբված աշխատելը և հնարավորինս շատ տեղեկատվական նյութերի տարածումը ամբողջ աշխարհով:

Համաժողովի մասնակից լրագրողները փոխանակեցին իրենց փորձը, որոշեցին առավել սերտորեն համագործակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների  լուսաբանման աշխատանքներ կատարելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 20-ին կշարունակվեն Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի աշխատանքները:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]