Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատի մարզում մեկնարկեց «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի երրորդ փառատոնը

Արարատի մարզում մեկնարկեց «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի 
երրորդ փառատոնը

ԱՐՏԱՇԱՏ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի երրորդ փառատոնի մեկնարկի կապացությամբ, Արարատի մարզում էր Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Վլադիմիր Աղայանը: Փառատոնի կազմկոմիտեն, վերջինիս գլխավորությամբ, Արարատի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության աշխատակից եւ փառատոնի կազմակերպման ու անցկացման հարցերով պատասխանատու Մանուշ Ռուշանյանի հետ զրուցեցին կազմակերպչական հարցերի վերաբերյալ, նաեւ փոխանակեցին կարծիքներ: Վլադիմիր Աղայանը ընդգծեց, որ ավանդական դարձած այս փառատոնն Արարատի մարզում միշտ էլ հաջող ընթացք է ունեցել, ուստի եւ այս տարի եւս բացառություն չի լինի:

Փառատոնի կազմկոմիտեն, որը ձեւավորվում է Ռուսաստանի հայերի միության, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ տուրիզմի վարչությունների, ինչպես նաեւ այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներից` մասնակիցներին բաժանեց գրքեր, որոնցում տեղ էին գտել նախորդ փառատոնի ընթացքում ձեռք բերած հաջողությունները:

Բացի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպումից, մարզի Դիմիտրով համայնքի հայ-ասորական դպրոցում մեկնարկեց ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի դպրոցական փուլը: Հինգերորդ դասարանցիները հնչեցրեցին բազմաթիվ ռուսական ասացվածքներ, թեւավոր խոսքեր, նաեւ նշեցին ռուսերենի դերն ու նշանակությունը: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Նարինե Մխիթարյանը նրանց հանձնարարեց գրել շարադրություն:

Փառատոնի ընթացքում դպրոցներում կկազմակերպվեն բազմաբնույթ միջոցառումներ` գրական-երաժշտական երեկոներ, բաց դասեր, թատերական ներկայացումներ, ռուսական երգի լավագույն կատարման մրցույթ` տարբեր ժանրերում, ինչպես նաեւ լավագույն շարադրությունների մրցույթ: Մրցույթից հետո կձեւավորվի հաղթողների դպրոցական թիմը` փառատոնի մարզային փուլին մասնակցելու համար: Մարզային փուլն կանցկացվի հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 10-ը, իսկ եզրափակիչ` հանրապետական փուլը ` նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 30-ը: Հանարապետական փուլին կհաջորդի գալա-համերգը:

Փառատոնի նպատակն է աջակցել ռուսերենի մասսայականացմանը,  Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողավրդի մշակութային եւ հոգեւոր արժեքներին:

 Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]