1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   30 Մարտ 2024

Արարատի մարզում կանցկացվեն ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

Արարատի մարզում կանցկացվեն ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

ԱՐՏԱՇԱՏ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատ մարզի քաղաքային եւ գյուղական համայնքերում մեծ շուքով կնշվի ՀՀ անկախության 23-րդ տարեդարձը: Գլխավոր միջոցառումը եւ համերգային ծրագիրը տեղի կունենա Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, որին ներկա կլինեն մարզային կառույցի ղեկավարները, մտավորականներ, հյուրեր: 

Մարզի Արարատ քաղաքում Վազգեն Սարգսյանի արձանի մոտ տեղի կունենա հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն քաղաքպետարանի աշխատողները` քաղաքապետ Հայկ Հայկյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ մտավորականներ, հյուրեր քաղաքի հանրակրթական եւ երաժշտական դպրոցներից, ուժային կառույցներից : Ինչպես ամեն տարի, այդ օրը եւս ծաղկեպսակներ կդրվեն Սպարապետի հուշարձանին, կկազմակերպվի տոնական համերգ: Բազմաբովանդակ միջոցառումներ կլինեն նաեւ Վեդիում եւ Մասիսում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Խաչատրյանը, անկախության տոնը հետաքրքիր արարողությամբ կսկսի  Արարատ գյուղը` Սպարապետի ծննդավայրը: Գյուղի դպրոցականները, ինչպես նաեւ պատանի երկրապահները` զինղեկերի գլխավորությամբ, կայցելեն Սպարապետի տուն-թանգարան: Կհնչեն ռազմահայրենասիրական երգեր: Երկրապահներն այդ օրը կայցելեն նաեւ Վազգեն Սարգսյանի ծնողներին: Զինվորական հադիսավոր տողանով կսկսի անկախության միջոցառումը Սպարապետի անունը կրող զորամասը, որին կհաջորդի զինվորականների խոնարհումը, պսակների ու ծաղիկների դրման արարողությունը Սպարապետի կիսանդրու մոտ: Համանման միջոցառում կկազմակերպվի նաեւ Արտաշատի Կապի ուսումնական զորամասում:

Քաղաքային եւ զինվորական կառույցներից հետ չեն մնա նաեւ գյուղական համայնքները: Բուրաստան համայնքում կանցկացվեն սպորտային խաղեր, կարատեի, բազկամարտի մրցումներ,  հանդես կգա «Բուրաստան» պարային համույթն իր նոր համարներով, կհնչեն հայրենասիրական թեմաներով կատարումներ, կմեծարեն նաեւ այդ համայնքի ազատամարտիկներին:

Մարզի դպրոցներում անկախության 23-րդ տարեդարձի միջոցառումների մեկնակը տրվել է շաբաթվա սկզբում, եւ իր տրամաբանական շարունակությունը կունենա նաեւ հաջորդ շաբաթվա ընթացքում: Սեպտեմբերի 21-ին Արարատի մարզի չորս քաղաքային եւ գյուղական համայնքներում տեղի կունենան համերգային ծրագրեր, ծաղկեդրման արարողություններ, տոնական հրավառություն:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]