Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանցի 3 բռնցքամարտիկներ եզրափակչում են

Հայաստանցի 3 բռնցքամարտիկներ եզրափակչում են

ԵՐԵՎԱՆ,19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի 3 բռնցքամարտիկներ՝ 52 կգքաշային Կորյուն Սողոմոնյանը, միջին քաշային Հենրիկ Սարգսյանը եւ 75 կգ քաշային Արման Հովիկյանը դուրս են եկել Լեհաստանում ընթացող Լեշեկ Դրոգոշի բռնցքամարտի միջազգային հուշամրցաշարի եզրափակիչ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սարգսյանը կիսաեզրափակիչում հաղթել Է հունգարացի Դիլ Զաբոլցին եւ մրցաշարի հաղթողի կոչումը կվիճարկի թուրք մարզիկ Սեյդա Քենսերի հետ:

Հովիկյանը  հաղթել Է իսրայելցի Արտյոմ Մասլինին եւ վճռական փուլում կհանդիպի ամերիկացի Լե Շավի Ռոդրիգեսի հետ:

Իսկ Սողոմոնյանն առավելության Է հասել բրազիլացի Տուլիո Նետոյի նկատմամբ եւ եզրափակիչում կմրցի ամերիկացի Մալիք Ջեքսոնի հետ:

Եզրափակիչ մրցամարտերը կանցկացվեն սեպտեմբերի 20-ին:

Կանանց մրցաշարում  60 կգքաշային Աշխեն Հովհաննիսյանն եզրափակչում զիջել Է Ադրբեջանը ներկայացնող Յանա Ալեքսեեւային:

Դրոգոշ անունը լավ հայտնի Է Հայաստանի մարզական հանրությանը` որպես Լեհաստանի լավագույն բռնցքամարտիկներից մեկի, լեգենդար Վլադիմիր Ենգիբարյանի հավերժ մրցակցի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]