Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում անցկացվել է տիեզերական տեխնոլոգիաների հրատապ խնդիրներին նվիրված սեմինար

Հայաստանում անցկացվել է տիեզերական տեխնոլոգիաների հրատապ խնդիրներին 
նվիրված սեմինար

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 17-19-ը  տեղի է ունեցել «Տիեզերական հեռանկարային տեխնոլոգիաներ» թեմայով տարածաշրջանային սեմինար, որին մասնակցել են Հեռահաղորդակցության միջազգային միությանն (ՀՄՄ) անդամակցող ԱՊՀ երկրների շուրջ 50 ներկայացուցիչներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունից սեմինարի մասնակիցներին ողջունել է նախարարի տեղակալ  Գագիկ Թադևոսյանը: «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը բարձր է գնահատում Հայաստանում նմանատիպ սեմինարի անցկացումը, որն ուղղված է կապի և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացմանը։ Մենք ուրախ ենք Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցության համար և հուսով ենք, որ հետագայում ևս միասնաբար աշխատանքներ կտանենք ոլորտի զարգացման ուղղությամբ»,- նշել է նա։

Հեռահաղորդակցության միջազգային միության  անունից ներկաներին ողջունել է  ՀՄՄ ռադիոկապի բյուրոյի տնօրեն Ֆրանսուա Ռանսին։ Մրա խոսքով` տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտներից է։ Նման ներկայացուցչական սեմինարի անցկացումը միտված էր ամրապնդելու Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը:  Այն նոր հեռանկարներ կբացի  ԱՊՀ երկրների հետ համագործակցության համար։

«Այս սեմինարը նվիրված էր տիեզերական տեխնոլոգիաների հրատապ խնդիրներին, ինչը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար։ Ուղեծրում Հայաստանի արբանյակի տեղադրման ուղղությամբ համապատասխան ստորաբաժանումների կողմից ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում՝ նպատակ ունենալով ստեղծել մի կազմակերպություն, որում ներգրավված կլինի հայ աստղաֆիզիկոսների, ռադոֆիզիկոսների ամբողջ ներուժը»,-նշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի էլեկտրահաղորդակցության գծով խորհրդական Ալբերտ Նալբանդյանը ։

«ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության նախաձեռնած այս սեմինարն անչափ կարևոր նշանակություն ունի, քանի որ հաջորդ տարի անցկացվելու է Ռադիոկապի համաշխարհային կոնֆերանս, որտեղ քննարկվելու են սեմինարի երեք օրերի ընթացքում արծարծված հարցերը: Ներկայում հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց արբանյակային տեխնոլոգիաների։ Հայաստանի նման լեռնային ռելիեֆ ունեցող երկրի համար այդ տեխնոլոգիաների կիրառումն անհրաժեշտություն է»,- ասել է Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ երկրների ղեկավար Օրոզոբեկ Կայիկովը:

Սեմինարի ռուս մասնակիցները պատրաստակամություն են հայտնել օգնել Հայաստանին՝ ունենալու արբանյակային կապի ամենաարդիական միջոցները:

Եռօրյա սեմինարի ընթացքում ներկայացվել են բազմաթիվ զեկույցներ տիեզերական կապի ու տեխնոլոգիաների արդի հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ։ Սեմինարի ավարտին ընդունվել է  հռչակագիր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]