Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոտ հազար սիրիացի քրդեր փորձում են հատել Թուրքիայի սահմանը

Մոտ հազար սիրիացի քրդեր փորձում են հատել Թուրքիայի սահմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում բնակվող մոտ հազար քրդեր հավաքվել են Թուրքիայի սահմանի մերձակայքում ՝ խնդրելով թույլ տալ մուտք գործել թուրքական տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, քրդերը նման քայլի են դիմել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման կողմից Սիրիայի հյուսիսում 21 քրդական գյուղերի վրա հսկողություն հաստատեուց հետո: Գաղթականների մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Նրանք հավաքվել են թուրքական Դիքմիթաս գյուղի մոտ, որը քրդական Այն ալ Արաբ քաղաքից գտնվում է 20 կմ հեռավորության վրա:

Թուրքական աղբյուրները տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին Թուրքիայի սահմանը հատել են մոտ 4 հազար սիրիացիներ: Այս մասին հայտարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Սիրիացիները թուրքական սահմանը հատել են՝ երկրի հյուսիսում ստեղծված ծանր իրավիճակից ելնելով: Այժմ բախումներ են շարունակվում քրդական բեշմերգի և ԻԼԻՊ-ի միջև:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԼԻՊ-ը հարձակում է գործել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբ քրդական քաղաքի վրա:  Քրդական ուժերը սաստիկ դիմադրություն են ցույց տվել նրանց: Մեկ օրվա ընթացքում քրդական ուժերը ոչնչացրել են 100-ից ավելի ահաբեկիչների: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա,  թուրքական սահմանի մերձակայքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]