Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մերձավոր Արևելքի հայությանն օգնությունը համակարգելու կարիք կա. Վազգեն Յակուբյան

Մերձավոր Արևելքի հայությանն օգնությունը համակարգելու  կարիք կա. Վազգեն 
Յակուբյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայերին և Մերձավոր Արևելքի հայ համայնքներին աջակցելու համար տարվող աշխատանքները և տրամադրվող օգնությունը համակարգելու և ավելի նպատակային դարձնելու խիստ անհրաժեշտություն կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի ժամանակ նշեց Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը` ներկայացնելով  սիրիահայերին ցուցաբերվող մարդասիրական  օգնության աշխատանքների համակարգմանը ՀԲԸՄ տրամադրած աջակցությունը:

«Սիրիայում պատերազմը դեռ շարունակվում է, Իրաքի հայության ճակատագիրն անորոշ է, Միջին Արևելքում, արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումները մեզ ստիպում են պատրաստ լինել հնարավոր ավելի ծանր նոր իրավիճակների: Ես շատ ուրախ կլինեի, եթե պատերազմն ավարտվեր, և մենք արդեն անցնեինք վերակառուցման աշխատանքներին: Սակայն շատ ավելի կարևոր է հաշվի առնել և պատրաստել դեպքերի հավանական զարգացման մի քանի սցենարներ` դրանց դիմակայելու համար: Իբրև անկախ պետություն և համահայկական կառույցներ ունեցող ազգ` մենք պետք է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և մարդկային միջոցները ծառայեցնենք ծրագրված, ուսումնասիրված և կենտրոնացված գործողությունների ռազմավարության որդեգրման գործին»,- նշեց Յակուբյանը:

Նրա խոսքով` Հայկական բարեգործական ընդհանուր միությունն առաջիններից էր, որ սիրիական պատերզմի բռնկման առաջին իսկ պահերից հանձն առավ պատերազմի հետևանքով տուժած սիրիահայերի օգնության գործը: Անմիջապես Կենտրոնական վարչության կողմից մեկ միլիոն ԱՄՆ դոլար պահուստային գումար առանձնացվեց սիրիահայերին օգնելու համար` նախ Սիրիայում, ապա նաև Լիբանանում և Հայաստանում: Ապա Կենտրոնական վարչական ժողովի կոչով սփյուռքահայությունը դրամահավաք կազմակերպեց և այդ գումարն անցավ մոտ 2 միլիոն դոլարի շեմը: Յակուբյանը նկատում է, որ թեև գումարը փոքր չէ, սակայն անելիքներն էլ քիչ չեն:

Միությունը մոտ 30 հազարի սննդամթերք է բաժանել Սիրիայում, օգնություն է ցուցաբերել հարյուրավոր կարիքավոր ընտանիքների և վիրավորների: Միությունը սերտորեն համագործակցել է Սիրիայի շտապ օգնության ստորաբաժանումների հետ` երկրի տարբեր քաղաքներում:  «Վերջերս հատուկ օգնություն է հատկացվել Նոր Գյուղի բնակիչներին` իրենց տները վերադառնալու և նորոգումներ անելու համար»,- հավելեց  ՀԲԸՄ ներկայացուցիչը:

Լիբանանն առաջին երկրներից էր, ուր ուղղվեց սիրիահայերի հոսքը:

Անցած ուսումնական տարում միության դրամադրած կրթաթոշակների շնորհիվ 140 սիրիահայ աշակերտներ կարողացել են անվճար կրթություն ստանալ, և  608 ընտանիքների նպաստ է  տրամադրվել:

Ավելի քան երեքւ տարի շարունակվող պատերազմի հետևանքով գաղթած մի շարք սիրիահայ ընտանիքներ էլ ապաստան են գտել Արցախում: ԼՂՀ կառավարությունը լուրջ օգնություն է ցուցաբերել նրանց` հողատարածքներ տրամադրելով, որպեսզի հիմնականում Ղամըշլիից ժամանած սիրիահայ ընտանիքները կարողանան գյուղատնտեսությամբ զբաղվել և իրենց քրտինքով ու աշխատանքով իրենց օրվա հացը վաստակել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]