Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայում կրկին հանք է փլուզվել. կան զոհեր եւ վիրավորներ

Թուրքիայում կրկին հանք է փլուզվել. կան զոհեր եւ վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուիրքիայի Բարթընի նահանգի Ամասրա շրջանի Թառլաաղզը վայրում այսօր առավոտյան հանք է փլուզվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հայտնում է, որ նախնական տվյալներով` փլատակների տակ 15 հանքափորներ են մնացել, որոնցից 13-ի չինացիներ են:

Դեպքի վայր ժամանած փրկարարներին առայժմ հաջողվել է փլատակներից դուրս բերել երկու չինացի հանքափորի, որոնցից մեկը մահացած, մյուսը` ծանր վիրավոր: Փրկարարական-որոնողական աշխատանքները շարունակվում են:

Երկու ամիս առաջ Թուրքիայի Մանիսայի շրջանում ածխահանքի փլուզման արդյունքում 400-ից ավելի հանքափորներ զոհվել, 300-ից ավելին էլ վիրավորվել էին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]