Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանը եւ Չինաստանը կփոխեն աշխարհի Էներգետիկական քարտեզը. Foreing Policу

Ռուսաստանը եւ Չինաստանը կփոխեն աշխարհի Էներգետիկական քարտեզը. Foreing Policу

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ Արեւմուտքը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի խոշոր Էներգետիկական ընկերությունների նկատմամբ, Ռուսաստանը շրջվում է դեպի Արեւելք եւ արդեն պատրաստ Է Չինաստանի հետ երկրորդ խոշոր պարտավորագիրը կնքել «արեւմտյան ուղեգծով» Ընդերկնյայի ամենահեռավոր անկյուններ երկնագույն վառելիքի ուղղակի մատակարարումների վերաբերյալ, ինչն ուժերի դասավորությունն արմատապես կփոխի ոչ միայն ասիական Էներգետիկական շուկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել Է Foreing Policу հրատարակությունը:

Սեպտեմբերի 17-ին «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել Է, որ չինացի գործընկերների հետ կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել գազի երկրորդ խոշոր պարտավորագրի շուրջ, որը ենթադրում Է «Ալթայ» գազամուղի կառուցումը եւ Չինաստանին տարեկան մինչեւ 100 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարում: Նախատեսվում Է, որ պարտավորագիրը կստորագրվի այս տարվա նոյեմբերին:

Համեմատության համար նշենք, որ «Գազպրոմ»-ը տարեկան Եվրոպայի երկրներ է արտահանում մոտավորապես 160 մլրդ խորանարդ մետր գազ: Այդ կապակցությամբ, ինչպես նաեւ Ուկրաինայով ռուսական գազի տարանցման հարցի կարգավորված չլինելու առնչությամբ եվրոպական սպառողները զգուշանում են 2015 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից երկնագույն վառելիքի մատակարարման ընդհատումներից: Ի պատասխան Եվրոպայի երկյուղների, ԱՄՆ-ի Կոնգրեսն արդեն ՌԴ-ի Էներգետիկական ընկերությունների նկատմամբ պատրաստել Է նոր պատժամիջոցների փաթեթ, որոնք կկիրառվեն գազամատակարարման ընդհատումների դեպքում:

«Փորձագետների կարծիքով՝ «Ալթայ» նախագիծը Պուտինի հաշվարկված քայլն Է ի պատասխան ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների: Նա վճռականորեն մտադիր Է Վաշինգտոնին եւ Բրյուսելին ցուցադրել իր հաղթաքարտը ի դեմս Չինաստանի: Վերջին հաշվով, Ռուսաստանի եւ Արեւմուտքի այդ դիմակայությունից ավելի շատ կշահի Չինաստանը»,-նշում Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]