1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Մուրադյանը մասնակցել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին

Արմեն Մուրադյանը մասնակցել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ 
կոմիտեին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը սեպտեմբերի 15-18-ին Կոպենհագենի մայրաքաղաք Դանիայում մասնակցել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին։ Նիստերին քննարկվել են տարածաշրջանային առողջապահական խնդիրներ և ծրագրեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանն իր ելույթում նշել է, որ կյանքի են կոչվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության  ռազմավարական գաղափարներն ու դրույթները:

«Այսօր ավարտական փուլում է  Հայաստանի առողջապահական համակարգի ազգային ռազմավարության մշակումը: Փաստաթղթի ստեղծման համար հարթակ է հանդիսացել հենց «Առողջություն -2020»  ռազմավարական ծրագիրը: Առաջիկա տարիներին այն հիմնարար ուղեցույց կլինի հետագա մեր ծրագրերի իրականացման համար»,- ասել է Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ այդ փաստաթղթի ներդրմամբ առողջապահական ցուցանիշներում իրական դրական տեղաշարժեր կապահովվեն: Նախարարը շեշտել է, որ առողջապահական համակարգը զարգացնելու նպատակով Հայաստանը մշտապես ձգտում է ընդլայնել ակտիվ  և արդյունավետ համագործակցությունը գործընկերների, ինչպես նաև բժշկական մասնագիտական  միավորումների, մասնավոր հատվածի հետ, ինչը կնպաստի նաև հանրային առողջապահության զարգացմանը:

«Մենք առանձնահատուկ կարևորում ենք ԱՀԿ-ի հետ համագործակցությունը և ակնկալում հետագա աջակցություն»,- նշել է նախարարը:

«Առողջություն -2020» քաղաքականության վերաբերյալ Արմեն Մուրադյանի ելույթի առթիվ տարբեր երկրների առողջապահության նախարարների կողմից բարձր գնահատականներ են հնչել։ Մասնավորապես նշվել է, որ այդ ուղղությամբ Հայաստանում առաջադեմ քայլեր են ձեռնարկվում` ընդգծելով հատկապես «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրի և դրա կատարումն ապահովող միջոցառումների» մշակումը։

Կոմիտեի շրջանակում ԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն առաջիկայում կձևավորվեն աշխատանքային խմբեր և համատեղ կիրականացվի հանրային առողջապահական ծառայություննների և համակարգի գնահատում:

Նստաշրջանի 4 օրվա ընթացքում հաշվետվություններ են ներկայացվել նաև ԱՀԿ-ի բարեփոխումների, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, առողջության առաջնային պահպանման, երեխաների առողջության և սնուցման, պատվաստանյութերով ապահովման և այլ խնդիրների վերաբերյալ:

Կոպենհագեն կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» դեղարտադրող ընկերության ղեկավարության հետ։ Այս կազմակերպության հետ նախարարությունը ինսուլինի ձեռքբերման  5 տարվա պայմանագիր է կնքել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության նոր մոտեցումներ։ Արմեն Մուրադյանին ներկայացրել են գիտական և կլինիկական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]