Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ուկրաինան բարդ իրադրության պատճառով չի մասնակցի 2015-ի Եվրատեսիլին

Ուկրաինան բարդ իրադրության պատճառով չի մասնակցի 2015-ի Եվրատեսիլին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան որոշել է հրաժարվել Եվրատեսիլ-2015 երգի մրցույթին մասնակցելուց, սակայն արդեն 2016 թվականին պլանավորում է վերականգնել իր մասնակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հաղորդել է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը (ՈւԱՀ), որն ամեն տարի Ուկրաինայում անցկացնում Էր այդ մրցույթի մասնակցի ընտրությունը, եզրափակիչն ու հեռարձակումը:

«Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը, Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) հետ երկկողմ պայմանավորվածությամբ, որոշում Է ընդունել հրաժարվել Եվրատեսիլ-2015 երգի մրցույթին մասնակցելուց»,-ասված Է հաղորդագրության մեջ: Հեռուստաընկերությունը պարզաբանում Է, որ այդ որոշումն ընդունվել Է երկրում ստեղծված բարդ իրադրության կապակցությամբ, միջոցները տնտեսելու եւ հանրային հեռարձակման անցնելու անհրաժեշտությամբ:

Եվրատեսիլ-2015-ն անցկացվելու Է Վիեննայում: Ուկրաինացի կատարողներն ամեն տարի մասնակցում են մրցույթին: 2004 թվականին Թուրքիայում կայացած Եվրատեսիլում հաղթել Էր ուկրաինացի երգչուհի Ռուսլանան, ինչի շնորհիվ արդեն հաջորդ տարի երգի մրցույթն ընդունել Էր Կիեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]