Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրանտ Մարգարյանը սահմանադրական բարեփոխումները երկիրը ճիշտ ուղով տանելու հնարավորություն է համարում

Հրանտ Մարգարյանը սահմանադրական բարեփոխումները երկիրը ճիշտ ուղով տանելու 
հնարավորություն է համարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումները պատմական  հնարավորություն են ստեղծում Հայաստանը ճիշտ ուղու վրա դնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Նրանք, ովքեր Հայաստանի համար ցավում են, չեն կարող սահմանադրական բարեփոխումներին դեմ լինել: Նրանք, ովքեր դեմ են այդ բարեփոխումներին, դեմ են Հայաստանի զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մարգարյանը:

Նրա խոսքով` ՀՅԴ-ն կմասնակցի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բովանդակային քննարկումներին և իր առաջարկները կներկայացնի իշխանություններին: «Հարցն այստեղ այն է, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, ինչ ենք մենք ցանկանում ստանալ այս բարեփոխումների արդյունքում: Մենք կներկայացնենք մեր առաջարկները և հույս ունենք, որ դրանք կընդունվեն իշխանությունների կողմից»,- ընդգծեց Մարգարյանը:

Դիտարկմանը, թե շատ է խոսվում այն մասին, որ սահմանադրական բարեփոխումների եղանակով իշխանություններն իրենց համար վերարտադրվելու պայմաններ են ստեղծում, Հրանտ Մարգարյանը նշեց, որ ինքն այդ տեսակետը չի կիսում: «Հենց այս իշխանություններն անընդհատ վերարտադրվել են գործող սահմանադրության միջոցով: Ինչպես կարելի է ասել՝ Սահմանադրությունը փոխում են, որպեսզի վերարտադրվեն»,- նկատեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]