Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում ութ ամսում տնտեսական ակտիվությունն աճել է 4,1 տոկոսով

Հայաստանում ութ ամսում տնտեսական ակտիվությունն աճել է 4,1 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թվականի հունվար-օգոստոսին 4,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Բոլոր ոլորտներում պահպանվում է աճի միտումը, բացառությամբ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտից: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում շինարարության ոլորտում արձանագրված անկումից հետո նախորդ յոթ ամիսներին արձանագրված աճը պահպանվել է` կազմելով 0,4 տոկոս (198 միլիարդ 373 միլիոն):

2013թ. հունվար-օգոստոսի համեմատ այս տարի ծառայությունների ծավալն աճել է 6,2 տոկոսով և կազմել 695 միլիարդ 765,4 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4,9 տոկոսով` կազմելով 482 միլիարդ 935,6 մլն դրամ: Առեւտրի շրջանառությունն աճել է 5,7 տոկոսով և կազմել 1 տրիլիարդ 423 մլրդ 617,4 մլն դրամ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 799 միլիարդ 214,4 միլիոն դրամ, 0,9 տոկոսով աճել է 2013թ. հունվար-օգոստոսի ցուցանիշից: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,7 տոկոսով (164 հազար 905 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2013թ. հունվար-օգոստոսի համեմատ աճել են 3,1 տոկոսով (3 միլիարդ 749,8 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 1,1 տոկոսով (962,4 մլն դոլար), իսկ ներմուծումը` 3,8 տոկոսով (2 միլիարդ 787,4 մլն դոլար):

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-օգստոսին եղել է 411,03: Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]